Եթե անձը ցանկանում է ստանալ զինվորական կենսաթոշակ՝ սոցիալականի կամ աշխատանքայինի փոխարեն

Եթե կենսաթոշակառուն ցանկանում է աշխատանքային կամ սոցիալական կենսաթոշակի փոխարեն ստանալ զինվորական կենսաթոշակ, ապա գրավոր դիմում է համապատասխան մարմնի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում: Համապատասխան մարմնի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը 5 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին գրավոր տեղեկացնում է ծառայությանը: Ծառայությունը կենսաթոշակառուի դիմելու ամսվան հաջորոդող ամսվա 1-ից դադարեցնում է նրա կենսաթոշակ ստանալու իրավունքը և 5 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր ծանուցում համապատասխան մարմնին` նշելով կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու ժամկետը: Համապատասխան մարմնի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը կենսաթոշակստանալու իրավունքը դադարեցնելու մասին ծառայության ուղարկած տեղեկատվության հիման վրա կազմում էկենսաթոշակի գործ և կենսաթոշակի տեսակը փոխում է (զինվորական կենսաթոշակը վճարում է) ծառայությունում կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու օրվանից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել