Արդյո՞ք հրդեհաշիջումը կարող է կատարվել քաղաքացիներին պատկանող ջրային համակարգերից

Հրդեհաշիջումը մարդկանց ու գույքը փրկելուն, ինչպես նաև հրդեհները վերացնելուն ուղղված մարտական գործողություն է, որի կատարման ժամանակ ջրի անհրաժեշտ քանակը պետք է տրամադրվի անարգել` անկախ առկա ջրի նպատակային նշանակության և պատկանելության՝ բացառությամբ այն դեպքերի, երբ ջրի օգտագործումը կարող է հանգեցնել տեխնոլոգիական պրոցեսների վտանգավոր խաթարումների:

Հրդեհաշիջման համար օգտագործվող ջուրը կարող է վերցվել պետական սեփականություն հանդիսացող, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, կազմակերպություններին ու քաղաքացիներին՝ տիրապետման և օգտագործման իրավունքով պատկանող ջրային ռեսուրսներից ու համակարգերից:

Ջրօգտագործումը դիվանագիտական և հյուպատոսական մարմինների օբյեկտներում տեղակայված ջրաղբյուրներից կարող է իրականացվել միայն այդ մարմինների թույլտվությամբ:

Հրդեհաշիջման նպատակով ջուր վերցնելու հետևանքով պատճառված վնասները ենթակա են հետագա փոխհատուցման՝ օրենքով սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետական հակահրդեհային ծառայության ստորաբաժանումները հրդեհաշիջման նպատակով ջուրն օգտագործելիս բաժանորդ (ենթաբաժանորդ) չեն հանդիսանում:

Հրդեհի մարման համար խմելու ջուրը բնակավայրերի ջրամատակարարման համակարգերից վերցվում է ցանցի վրա տեղադրված հակահրդեհային ջրածորանների (հիդրանտներ) կամ այդ նպատակի համար մոնտաժված լցավորող ծորակների միջոցով:

Հրդեհաշիջման նպատակով օգտագործված ջրի քանակը (ջրաչափերի ցուցմունքների բացակայության դեպքում) որոշվում է հակահրդեհային ծառայության, ջրամատակարարման համակարգը շահագործող կազմակերպության և բաժանորդի (ենթաբաժանորդի) հետ համատեղ կազմված ակտի հիման վրա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել