Ավելի վաղ ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանը լուսանկար էր տեղադրել, որտեղ ԲՏԱ նախարարը իրեն ուղարկել էր ՔՊ-ին անդամակցությունը կասեցնելու վերաբերյալ հայտարարությունրց հրաժարվելու տեքստը։

Iravaban.net-ը կապ է հաստատել պատգամավորի հետ՝ պարզաբանում ստանալու նպատակով․ «Ստացվեց այնպես, որ հոգեվիճակովս պայմանավորված ասել եմ դա, հետո որոշեցի, որ այդպես պետք չէ։
Հետո հրաժարվեցի, գրեցի Մխիթարին տեքստը, որպեսզի խմբագրի և հետ ուղարկի։ Դրանից հետո հրատարակեցի տեքստը, որպեսզի պաշտոնական լինի»,-մեզ հետ զրույցում նշեց Հակոբ Ասլանյանը։