Հակոբ Ասլանյանին իր հայտարարությունից հրաժարվելու տեքստը SMS-ով ուղարկել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։ Լուսանկարը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Հակոբ Ասլանյանը։

Ավելի վաղ Հակոբ Ասլանյանը լուսանկար է հրապարակել, որտեղ երևում էր, որ իրեն նամակ գրողը ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն է։
Նախարարի մամուլի քարտուղարը նման կերպ է մեկնաբանել․
«Պատգամավոր Հակոբ Ասլանյանն ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի դպրոցական ուսուցիչն է եղել, 2016 թվականին ՔՊ-ին անդամագրվել է նախարարի միջոցով։ Ասլանյանն այսօր խորհրդակցել է նախարարի հետ և խնդրել իրեն օգնել իր հայտարարության տեքստի հետ կապված»։