«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Առուշանյանը պատգամավորական մանդատը վայր է դրել։ «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանը։
Դավիթ Առուշանյանը 2022թ. հոկտեմբերի 26-ին ԱԺ պատգամավոր էր ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով: Նա նաև առաջադրվել էր Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածու, սակայն չի ընտրվել։