Դոլարի ու եվրոյի անկումը շարունակվում է

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 11-ին, կազմել է 394.35 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.52 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 413.87 դրամ (նվազել է 1.77 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 501.73 դրամ (նվազել է 2.01 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 3.80 դրամ (նվազել է 0.13 դրամով):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել