«Սա ոչ միայն քաղաքական դավաճանություն է, այլ նաև քաղաքական անբարոյականություն է»․ Արսեն Թորոսյանը՝ Հակոբ Ասլանյանին

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը հայտարարել է, որ Հակոբ Ասլանյանը կհեռացվի ՔՊ խմբակցությունից։

Factor TV-ի հետ զրույցում նա նշել է, որ Ասլանյանի կողմից բավականին անտակտ է ԱԺ պատգամավորների նկատմամբ նման վերաբերմունք դրսևորելը, վերջիններիս հապճեպ, չկշռադատված որոշումներ կայացնողների տեղ դնելը։

«Սա ոչ միայն քաղաքական դավաճանություն է, այլ նաև քաղաքական անբարոյականություն է, հնարավոր է՝ ոչ միայն քաղաքական։ Չեմ վիրավորում, որովհետև քաղաքակիրթ բառեր եմ օգտագործել։ Եթե ես սխալվում եմ, ապա դա ապացուցելը հեշտ ձև կա․ գնալ, վայր դնել պատգամավորական մանդատը, և պիտի պարոն Ասլանյանը և պարոն Աղազարյանը վայր դնեն իրենց մանդատները, այլ քաղաքական ուժ ստեղծեն, ժողովուրդն էլ կորոշի՝ իրենց ընտրի, թե ոչ»,-նշեց Թորոսյանը։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել