ՀՀ Սահմանադրության ոչ մի դրույթ տարածքային պահանջ չի պարունակում մեր հարևանների նկատմամբ։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը 2024 թվականի սեպտեմբերի 26-ի իր որոշման մեջ նշել է, որ Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրի հղումը վերաբերում է բացառապես հռչակագրի այն դրույթներին, որոնք ամրագրված են Սահմանադրության հոդվածներում»,-նշել է նա։