Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-2-ի Աշտարակ-Թալին հատվածում կատարվել է երթևեկության կազմակերպման փոփոխություն

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-2-ի Աշտարակ-Թալին հատվածում կատարվել է երթևեկության կազմակերպման փոփոխություն։ Մ-1 ճանապարհի կմ41+420-ից՝ Նոր Եդեսիայի հանգույցից մոտ 200 մետր դեպի Գյումրի ընթացող հատվածում գործող Մ-1 միջպետական ճանապարհի երկկողմանի երթևեկությունը տեղափոխվում է դեպի Հյուսիս-հարավ նորակառույց ճանապարհ։

Հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։

Ճանապարհը կահավորված է ճանապարհային նշաններով և անվտանգության այլ տարրերով՝ համաձայն ՆԳՆ ոստիկանության կողմից հաստատված երթևեկության կառավարման պլանի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել