Մաքրություն անելու ընթացքում տղամարդը բղավել է կնոջ վրա, փորձել հարվածել, ատրճանակից կրակոց է արձակել

Դեկտեմբերի 8-ի ժամը 12.50-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել 61-ամյա մի կին և հայտնել, որ Երևանի Արմենակյան փողոցի հասցեներից մեկի մոտակայքում մաքրման աշխատանքներ կատարելու ժամանակ մի երիտասարդ բղավել է իր վրա, ապա փորձել է լինգով հարվածել մաքրման աշխատանքներ կատարող մեկ այլ քաղաքացու, ինչից հետո ատրճանակից կրակել է օդ:

Հայտնում են ոստիկանությունից։

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Համայնքային ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված արարքը կատարել է Արմենակյան փողոցի բնակիչ 24-ամյա երիտասարդը:

Նա խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին:

Հետագա միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում երիտասարդը ներկայացրել է ատրճանակը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել