Տիկին Ալյոնա Դուբովիկը դատական հայց է ներկայացրել Մինսկի ոստիկանական բաժանմունքի դեմ 2012 թվ.-ի մարտին Ակրեստին փողոցի վրա գտնվող կալանավայրում իրեն հասցված բարոյական վնասի մեղադրանքով, հայտնում է մարդու իրավունքների «Վիասնա» կենտրոնը:
Ալյոնա Դուբովիկը մարտի 24-ին “Food Not Bombs” համերգի ժամանակ ձերբակալվել էր իր ընկերների հետ միասին: Նա ոստիկանության կողմից ծեծի է ենթարկվել և դատապարտվել եռօրյա վարչական կալանքի անվայելուչ պահվածքի մեղադրանքով: Տիկին Ալյոնան ստիպված է եղել կրել իր պատիժը ծայրահեղ ծանր պայմաններում:
Մինսկի ոստիկանական բաժանմունքի նախաձեռնած ստուգման արդյուքնում պաշտոնյաները ընդունել են, որ նրա իրավունքները ոտնահարվել են: Այդ իսկ պատճառով տիկին Դուբովիկը պահանջում է 3մլն. փոխհատուցում և պնդում է, որ ոստիկանությունը փակի կալանավայրը, որտեղ Բելառուսի քաղաքացիների իրավունքները մշտապես ոտնահարվում են: