Երկու տղամարդիկ խոստովանել են, որ իրենք մի շարք հակերային հարձակումներ են իրականացրել ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի մի քանի խոշոր կայքերի վրա, ներառյալ Կենտրոնական հետախուզական գործակալությունը և Կազմակերված հանցավորության դեմ պայքարող գործակալությունը, հայտնում է «Գլոբըլ Լիգըլ Փոսթը:»
Քսանմեկամյա Ռայան Քլիըլին Էսսեքսից և տասնիննամյա Ջեյք Դեվիսը Շեթլենդից ընտրել են մի շարք կայքեր, որոնք սկսել են ծանրաբեռնվել, որի արդյուքնում արձանագրվել է ծառայության մատուցման խափանում: Այդ կայքերի շարքում են Մեծ Բրիտանիայի Ազգային Առողջապահական ծառայությունը, Միջազգային լուրերի պորտալը, “Sony” ընկերությունը, “Nintendo”-ն, Արիզոնայի ոստիկանությունը և «20th Century Fox»-ը:
Հարձակումներ Պենտագոնի վրա
“The Guardian” թերթի հաղորդմամբ երկու հակերների դեմ “Southwark Crawn” դատարանում մի շարք մեղադրանքներ ներկայացվեցին:
Պարոն Քլիըլին նաև խոստովանել է Պենտագոնի հսկողության տակ գտնվող ԱՄՆ օդային ուժերի գործակալության համակարգիչների վրա առանձին հարձակումների մասին: Սակայն երկուսն էլ հերքեցին առաջադրված մեղադրանքները, որ գաղտնի տվյալները տեղադրված են եղել ֆայլերի փոխանակման կայքերում, օրինակ «The Pirate Bay»-ում, խրախուսելու լուրջ հանցագործությունների մասին օրենքի իրավախախտումները:
Պարոն Քլիըլիի և պարոն Դեվիսի դատավարությունը տեղի կունենա հաջորդ տարի ապրիլի 8-ին՝ “Lulzsec” հակերային խմբի մեջ ներգրավված լինելու և հաքերային հարձակումներ իրականացնելու մեղադրանքով: