ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներ Հայկ Մամիջանյանն ու Տարոն Մարգարյանը կգործուղվեն Մոսկվա: Այս մասին կարգադրություն է ստորագրել ԱԺ նախագահը։

«ԱՊՀ երկրների միջխորհրդարանական համագործակցության մեջ քաղաքական կուսակցությունների դաշինքների եւ բլոկների փոխգործակցության դերը»խորագրով 5-րդ միջազգային համաժողովին մասնակցելու համար 2024 թվականի նոյեմբերի 25-27-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) գործուղել Ազգային ժողովի պատգամավորներ Հայկ Սարգսյանին, Հայկ Մամիջանյանին, Տարոն Մարգարյանին, ինչպես նաեւ Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջխորհրդարանական կապերի եւ եվրաինտեգրման բաժնի գլխավոր մասնագետ Ալվինա Սանթրոսյանին»,-ասված է կարգադրության տեքստում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել