«Առաջ կգնանք հանրաքվեի նպատակադրումով»․ Փաշինյանը պատասխանել է ֆեյսբուքյան մեկնաբանությանը

Արագաչափերը հանելու օգտին հանդես եկող խմբին կաջակցեմ, որպեսզի նրանք սկսեն ստորագրահավաք՝ արագաչափերը հանելու հարցով օրենսդրական նավաձեռնություն բերել Ազգային ժողով։ Գիտեմ, որ կոնսենսուս չի լինի, ԱԺ-ն դեմ կքվեարկի, որից հետո կանցնենք 300 հազար ստորագրության։ Եթե հաջողվի, մենք հարցը դուրս կբերենք հանրաքվեի։ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նման հայտարարություն է արել Նիկոլ Փաշինյանը։

Այսօր նրա հրապարակած հեծանվային զբոսանքի տեսանյութի մեկնաբանություններում ֆեյսբուքյան օգտատերերից մեկը գրառում է արել․

«Արագաչափերն ու տեսախցիկները հանել պետք չէ։ Այս մենթալիտետով ազգի համար դեռ քիչ է, պիտի ավելացնել»։

Փաշինյանը պատասխանել է նշված մեկնաբանությանը․ «Իհարկե գիտեմ, որ կա նաեւ նման տեսակետ։ Դրա համար՝ առաջ կգնանք հանրաքվեի նպատակադրումով»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել