Իրոք համակարգային առումով անթույլատրելի է խորհրդարանում տեղի ունեցածը, և կարծում եմ, որ մեր ինստիտուտների համարումը պահպանելու առումով նաև դա ճիշտ չէր լինի անարձագանք թողնել, ինչքան էլ բոլոր գործընկերները, ովքեր ներգրավված են եղել այդ պրոցեսների մեջ, իմ մեծ հարգանքն են վայելում և գնահատանքը։ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Արգիշտի Քյարամյանի և Հովիկ Աղազարյանի մասնակցության ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպին։ Այս մասին ասաց Նիկոլ Փաշինյանը Հանրայինի եթերում։
Նարեկ Զեյնալյանը և՞ս Ձեր խնդրանքով է մանդատը վայր դրել հարցին ի պատասխան՝ վարչապետն ասաց. «Ես կարող եմ ասել՝ ինչպես Արգիշտի Քյարամյանին եմ դիմել խնդրանքով, նույնկերպ և նույն պատճառաբանությամբ խնդրանքով դիմել եմ, այո՛, նաև Նարեկ Զեյնալյանին և Հովիկ Աղազարյանին»։
Դիտարկմանը, որ փաստորեն Հովիկ Աղազարյանը խնդրանքը մերժել է, Փաշինյանը պատասխանեց. «Հույս ունեմ, որ խնդրանքն անարձագանք չի մնա»։