«Այո, գրավոր տեսքով»․ Փաշինյանը՝ պաշտոնյաների հրաժարականների խնդրանքը sms հաղորդագրությամբ փոխանցելու մասին

Հանրային հեռուստաընկերության եթերում հարցազրույցի ժամանակ պաշտոնյաների հրաժարականների խնդրանքը sms հաղորդագրության միջոցով փոխանցելու տեղեկությունը Փաշինյանը հաստատեց, և հետևյալը պատասխանեց․ «Կիրակի օրը այո, ուշ երեկոյան՝ ոչ, գրավոր տեսքով՝ այո, այդ թվում՝ Ձեր նշած պատճառով, որովհետև այստեղ նրբություններ կան՝ իրավական, քաղաքական, բարոյական, և ես կարևոր եմ համարել՝ այն ինչ ասում եմ, լինի գրավոր, որպեսզի այդ գրավոր տեքստն ըստ անհրաժեշտության նաև այդպիսի հարց կլինի, որովհետև բանավոր խոսակցությունը ինքը վատ չի, բայց բանավոր խոսակցության շուրջ կարող են շատ լայն մեկնաբանություններ, տարընթերցումներ լինել»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել