6 պաշտոնյաների հրաժարականների դիմումների և Կառավարության նիստին հայտնած դժգոհությունների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտնեց, որ կադրային փոփոխությունները կապված են այն բաների հետ, որոնք այս կամ այն կերպ հրապարակայնորեն քննարկվում են, և պարտադիր չէ՝ այդ քննարկումները կապվեն կոնկրետ անձանց հետ։
«Տվյալ շրջանի պաշտոնանկությունները ոչ թե անձնավորված են, այլ ավելի շատ համակարգերի հետ են կապված, բայց նաև ուզում եմ ասել, որ կադրային փոփոխությւոնները իրենք իրենց բնույթով ոչ թե կոնֆլիկտային են, այլ աշխատանքային են։ Մեր բոլոր գործընկերների, այդ թվում իրենց պաշտոններում, որտեղից հրաժարական են տվել, ես գնահատում եմ։
ՆԳ նախարարությունն այսօր վստահաբար այնպիսին չէ, ինչպիսին եղել է 2020 թվականին, երբ Վահե Ղազարյանը նշանակվեց ոստիկնաության պետ, հետագայում նաև ՆԳ նախարար, նույնը կարող ենք ասել Հակակոռուպցիոն կոմիտեի մաիսն, որը 0-ից ձևավորված մարմին է, ՔԿ-ն ահռելի համակարգային և կադրային փոփոխություններ է ապրել։
Այս ամենը, ըստ Փաշինյանը, վարչապետի հորդոր չի եղել, եղել է խնդրանք։
Նա նշեց՝ դատական համակարգում կարևորը անկախ դատական համակարգ ունենալն է․ «ԲԴԽ անդամության համար կան չափանիշներ, և ԲԴԽ անդամը ընտրվում է այդ չափանիշներով ու պետք է համապատասխանի այդ չափանիշներին, մնացածը շատ հայեցողական են, որովհետև, եթե որևէ մեկը հասել է նրան, որ պետք է առաջադրվի և ընտրվի ԲԴԽ անդամ, ուրեմն ինքը ինչ-որ մեկն է, այսինքն՝ ինքը գործունեության որոշակի ուղղություն ունի»։