Սարգիս Գալստյանը մեղավոր է ճանաչվել լրտեսության համար՝ դատապարտվելով 18 տարվա ազատազրկման․ «Լուրեր»

Լրտեսության համար մեղադրվող Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյա, Ստեփանակերտում մոտ կես տարի մնալուց հետո Հայաստան տեղափոխված Սարգիս Գալստյանը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել 18 տարվա ազատազրկման:

Դատական ակտը քիչ առաջ հրապարակել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ Գալստյանին մեղավոր ճանաչելով լրտեսություն կատարելու համար: Այս մասին դատախազությունից հայտնել են «Լուրերին»: Հանրային մեղադրողը իր ճառում միջնորդել էր Գալստյանին դատապարտել ցմահ ազատազրկման:

Գալստյանը 2018-2023 թվականներին տարբեր պաշտոններ է զբաղեցրել Լեռնային Ղարաբաղում։ Շուշիի վարչական շրջանի ղեկավարի տեղակալն է եղել, կրթության նախարարությունում՝ աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ապա՝ ԼՂ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ։

Ըստ մեղադրանքի՝ նա 2020-ից հավաքագրվել է օտարերկրյա պետության հատուկ հետախուզության ծառայությունում և լրտեսել։ Նա ունեցել է Սարխան մականունը և 2020-23 թվականներին օտարերկրյա հատուկ ծառայության աշխատակցին է փոխանցել ԼՂ տարածքում տիրող սոցիալ-տնտեսական, բնակչության տրամադրությունների, ռազմական գործողությունների հանդեպ ունեցած վերաբերմունքի, սեպտեմբերյան պատերազմի ժամանակ Հայաստանի հնարավոր ռազմական աջակցության մասին տեղեկություններ:

Դատախազությունը կբողոքարկի դատավճիռը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել