Տարեք ձեր տունը դրեք, ննջասենյակի պատից կախեք պապու «ռամեն»․ Նիկոլ Փաշինյան

«Պարեկային ոստիկանությունը մենք ինչի՞ համար ենք ներդրել, նաև այն տրամաբանությամբ, որ պարեկային ոստիկանությունը պետության աչքն է առաջին հերթին։

Մեր հարգելի պարեկները պետք է հասկանան, որ իրադրությունների կողքով անտարբեր չպետք է անցնեն, որովհետև կարելի է տեսնել, որ, օրինակ, մարդիկ մայրուղին քանդում են։ Թվում է՝ նայում ես, ոչ մի կրիմինալ չկա։ Պետք է կանգնել, ասել՝ ունե՞ք թույլտվություն, որ այս գործողությունը անում եք։ Եթե ունեք, շատ լավ, խնդիր չկա, եթե չունեք, առնվազն պետք է դադարեցնել և համապատասխան համայնքին, տեսչական մարմնին տեղյակ պահել։ Սա շատ կարևոր բան է, բայց մյուս կողմից նաև մեր ՏԻՄ-երը և պետական կառավարման մարմինները, որ խնդրի հետ առնչվում են»,-այսօր՝ նոյեմբերի 21-ին, Կառավարության նիստում թեմային անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը հավելեց՝ նշված իրավիճակներում անկեղծորեն ցավ ես ապրում։ Նա նշեց՝ տասնյակ տարիներով քանդված ճանապարհը կառուցում են, մայթերը կառուցում են, իսկ հետո տեսնում են՝ «մեկը մի ավտո ավազ թափել է մայթի վրա, մյուսը՝ քար է շարել»:

«Մայթով մարդը երեխայի հետ քայլում է, տեսնում է՝ 1961 թվի արտադրության «Գազ 66»-ի «ռամա» է դրած մայթին, պապու «ռաման» է բա, միակ հիշողությունն է մնացել, ամենայն հարգանքով՝ տարեք ձեր ննջարանում դրեք, կախեք պատից»,-նշեց վարչապետը։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել