«Արփիի հետ սպասում ենք Հռոմի Պապի հետ հանդիպելու պահին։ Շատ հանդիսավոր-հոգեւոր էր սպասումը։ Էլ ավելի հոգևոր էին հանդիպման վայրկյանները»,-ֆեյսբուքյան իր էջում նման գրառում է կատարել վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։
Հիշցենենք՝ նոյեմբերի 18-ին Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ մեկնել է Վատիկան, առանձնազրույց ունեցել Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի հետ։
Նիկոլ Փաշինյանը Նորին Սրբությանը տեղեկացրել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի վերջին զարգացումների մասին և վերահաստատել Հայաստանի Կառավարության հավատարմությունը Խաղաղության օրակարգին։ Նաև ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունը հանուն խաղաղության իր բաժին ներդրումն ունենալու հարցում վճռական է։
Վարչապետը Նորին Սրբությանը շնորհակալություն է հայտնել Սուրբ Աթոռի կողմից հայ գերիներին ազատ արձակելու շարունակական ջանքերի համար։