«Դրանք հօգուտ ուսուցիչների վերանայվում են»․ ԿԳՄՍ նախարարը՝ ուսուցիչների կամավոր ատեստավորման արդյունքների բողոքարկման վերաբերյալ

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է կամավոր ատեստավորման արդյունքներին ու դրանց բողոքարկման ընթացակարգին։ Հարցին, որ ֆիզկուլտուրայի ուսուցիչները բողոքներ են հայտնել թեստերի հետ կապված, նշել, որ անհամապատասխանություններ են առաջացել հարցերի շրջանակներում, Անդրեասյանն ասաց՝ քանի որ երեկ բողոքարկման օրն էր, վստահ է՝ շատ մանրամասն և պատշաճ բոլոր դիմումները դիտարկվել և դիտարկվելու են։

«Աշխարհագրության ուսուցիչների մասով բողոքարկումներ կային, մենք արդեն ունենք պատասխան և կան տարբեր հարցեր, որոնցով արդեն հօգուտ ուսուցիչների վերնայումներ են արվում։ Կարծում եմ՝ ֆիզկուլտուրայի ուսուցիչների պարագայում էլ, եթե հիմնավոր փաստարկներ բերվեն, որ որևէ հարցի ձևակերպում երկակի մեկնաբանության տեղիք է տվել կամ որևէ այլ տիպի դիտարկում, դրանք միանշանակ հօգուտ ուսուցիչների, վերանայվում են»,-նշել է նա։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել