Նախագահ Վահագն խաչատուրյանը հրամանագրեր է ստորագրել, որոնցով նոյեմբերի 18-ին հրաժարական ներկայացրած նախարարներին ազատել է պաշտոններից։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Վահե ՂԱԶԱՐՅԱՆԻՆ ազատել ներքին գործերի նախարարի պաշտոնից»։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Գնել ՍԱՆՈՍՅԱՆԻՆ ազատել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնից»։
Ավելի վաղ արդեն նախկին նախարարները հայտարարություններով էին հանդես եկել։
- Գնել Սանոսյանի հայտարարությունը,
- Վահե Ղազարյանի հայտարարությունը։