Փաստաբան Սեդրակ Ասատրյանի որդին Ձմեռ պապիից յուրօրինակ նվեր է ուզել

Փաստաբան Սեդրակ Ասատրյանը փոքր ժամանակ Ձմեռ պապիկից ինքնաթիռ է ուզել. այն ժամանակ ցանկանում էր օդաչու դառնալ:

«Հիշում եմ, որ վաղամեռիկ հայրիկս այն ժամանակ գտել էր նման ինքնաթիռ ու դրել բարձիս տակ: Ես այն ժամանակ շատ էի ուրախացել, որ երազանքս իրականացել էր. մտածում էի, եթե Ձմեռ պապն ինքնաթիռը բերել է, ուրեմն ես օդաչու կդառնամ»- Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց Սեդրակ Ասատրյանը:

Նա ամենալավ Ամանորը 2009 թվականին անցկացրել է կնոջ հետ Եգիպտոսում:

«Եվրոպական շատ երկրներում եմ եղել, բայց ամենալավը հանգստացել եմ Եգիպտոսում: Կարմիր ծովից շորտով գալիս ես տոնածառի մոտ… Իրենք շատ լավ Նոր տարվա գիշեր էին կազմակերպել տուրիստների համար»,- հիշեց փաստաբանը:

Այս տարվա նախատոնական բարձր տրամադրությունն ընտանիքի համար ապահովվել է նրանց փոքր որդին` Գառնիկը: Նա Ձմեռ պապիկից մեկ դռնանի սպիտակ «Նիվա» է ուզել:

«Ես իրեն ամեն օր համոզում եմ` կլինի, որ այդ «Նիվան» կարմիր գույն լինի. Ձմեռ պապիկն այդ գույնի մի հատ գտել է, բայց որդիս չի համոզվում, ստիպված Ձմեռ պապիկն արդեն այդ հարցով Մոսկվա է զանգահարել իր ընկերներին»,- ժպիտով պատմեց Սեդրակ Ասատրյանը:

Փաստաբանն Իրավաբան.net-ի հետ զրույցում անկեղծացավ` նշելով, որ ինքն այս տոնը չի սիրում հայկական սովորության համար, քանի որ մարդիկ տոնն անցկացնում են միայն միմյանց տուն գնալով:

«Պատահական չէ, որ արդեն մի քանի տարն Նոր տարիին այստեղ չեմ լինում. գնում եմ մի տեղ, հանգստանում: Ամանորն ինձ համար կարծես հանգստանալու առիթ լինի, որ գերհոգնածությունս անցնի»:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել