ՀԾԿՀ նախագահ է ընտրվել Մեսրոպ Մեսրոպյանը

Նոյեմբերի 15-ին քննարկվել է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը: Տեղի է ունեցել գաղտնի քվեարկություն, որին ԱԺ 107 պատգամավորից մասնակցել է 66-ը:

Քվեատուփում եղել է 66 քվեաթերթիկ, անվավեր քվեաթերթիկներ չեն եղել:

Մեսրոպ Մեսրոպյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 65, դեմ՝ 1 պատգամավոր:

Մեսրոպ Մեսրոպյանն ընտրվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել