Դադարեցվել է Շիրակի մարզի որոշ բնակավայրերի գազամատակարարումը

Հողափոր տրանսպորտային միջոցի հարվածի հետևանքով վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար, ինչի պատճառով նոյեմբերի 15-ին ժամը 17-00-ից դադարեցվել է Շիրակի մարզի Սարակապ, Աղին, Իսահակյան, Հայկաձոր, Քարաբերդ բնակավայրերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել