«Քանի որ Դուք նպատակ եք դրել դառնալու մի այնպիսի հանձնաժողովի նախագահ, Ձեր աշխատանքը ամբողջությամբ կախված է լինելու ձեր մտածողությունից, որովհետև իր ուզած գործի պայմաններում մարդը հաջողում է միայն այն ժամանակ, եթե ինքը լուրջ է վերաբերվում այդ գործին և ունի լուրջ մտածողություն։
Այս դեպքում՝ ինձ հետաքրքրում է՝ Դուք ինչպես եք պատկերացնում Ձեր աշխատանքը»,- այսօր՝ նոյեմբերի 15-ին, ԱԺ-ում պատգամավոր Հակոբ Ասլանյանը հարց ուղղեց հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի թեկնածու Մեսրոպ Մեսրոպյանին։
Ի պատասխան Մեսրոպյանն ասաց, որ փականագործ եղած ժամանակներից մինչ օրս եղել են դեպքեր, երբ այս կամ այն հարազատը փորձել է աշխատանքային հնարավորությունները իր օգտին ծառայեցնել․ «Ես նվազագույնի կարողացել եմ հասցնել նման օրենքից դուրս խնդրանքները, և, երևի թե, դրա վառ ապացույցներից է այն, որ իմ տղան այսօր աշխատում է Երևանի ջերմային էլեկտրակայանում, որպես շրջիկ մեքենավար»:
Մանրամասները՝ տեսանյութում։