Ըստ «Robert Walters» կադրային խորհրդատվական կենտրոնի հրապարակած հետազոտական արդյուքների՝ Միացյալ Թագավորության մի շարք շրջաններում իրավաբանների աշխատավարձերը բարձրացել են, հայտնում է «Գլոբըլ Լիգըլ Փոսթը:»
Լոնդոնում իրավաբանների միջին աշխատավարձերը, համեմատած անցյալ տարվա հետ, աճել են 2.4%-ով: Հետազոտությունը ցույց է տալիս, որ ընկերություններում աշխատող իրավաբաների աշխատավարձերը աճում են ավելի արագ, քան իրավաբանական մասնավոր պրակտիկայում: Խորհրդատվական կենտրոնի 2010-2011թթ.-ի հետազոտությունը ցույց է տալիս, որ հիմնական վճարները աճել են և՛ ներառևտրային, արդյունաբերական ընկերությունների (4,1%), և՛ ֆինանսական ծառայությունների մատուցող ընկերությունների համար, մինչդեռ մասնավոր իրավաբանական պրակտիկայում աշխատավարձերը աճել են 1.6%-ով:
«Robert Walters» կենտրոնի իրավաբանական բաժնի ղեկավար Քոլին Լոթը ասում է. «Չնայած շուկայի անորոշ վիճակին, իրավական ոլորտի աշխատանքային շուկան կայուն կերպով բարելավվում է, որի վառ ապացույցը աշխատավարձերի շարունակական աճն է: Լավագույն մասնագետների աշխատավարձերը արագորեն աճում են պաշտոնների փոփոխությունների դեպքում:»