«Կոշիկի (ոտնամանի) գործով» հսկող դատախազը, քննիչի միջնորդությամբ, դադարեցրել է Արցախի Վանք գյուղից Նարեկ Թևոսյանի դեմ քրեական հետապնդումը՝ հավաքի մասնակիցներին նյութապես շահագրգռելու հոդվածով։ Այս մասին հայտնում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Նարեկն այս գործով անազատության մեջ է գտնվել 3 ամիս, որից երկուս ու կես ամիսը՝ բանտային, մնացածը՝ տնային կալանքի ներքո։
Իհարկե, այս գործը ընդհանրապես չպետք է «ծնվեր», առավել ևս՝ բոլոր գրված ու չգրված օրենքներով՝ Նարեկը չպետք է բանտարկվեր»,-նշել է նա:
Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն հունիսի 5-ին ձայնագրություն տարածեց, նշելով, որ ձայնագրության մեջ տղամարդիկ խոսում են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմից կազմակերպվող բողոքի ակցիաներին մասնակցելու համար որոշ մասնակիցների գումարներ բաժանելու, մասնակցության և արված ծախսերի համեմատ դրանց սակավ լինելու, այլ անձանց կողմից ավելի շատ գումար վերցնելու, իսկ իրենց դրանից անհամեմատ քիչ տրամադրելու, գումարային հարցերի շուրջ քննարկում ունենալու վերաբերյալ։