Առաջին անգամ կդրվի բուլինգի սահմանումը․ Էդգար Պետրոսյանը ԱԺ-ում անդրադարձավ այս հարցին

Անչափահասների հանցավորության և ընտանիքում բռնության կանխարգելման վարչության պետ, ոստիկանության գնդապետ Էդգար Պետրոսյանը ԱԺ-ում հայտնեց, որ հանրային քննարկման է ներկայացվել ՀՀ-ում թմրամոլության, ինչպես նաև թմրամիջոցների և հոգեմետ, հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային ռազմավարության և դրանից բխող ծրագիրը հաստատելու ՀՀ Կառավարության որոշման նախագիծը։

«Այս պահին բուլինգը որևէ իրավական ձևակերպում ՀՀ-ում չունի, ՀՀ ՆԳՆ-ն իրականացնում է հանցագործությունների, իրավախախտումների, ինչպես նաև այդ ամենը կատարած անձանց հաշվառում, և մենք վիճակագրությունը կատարում ենք որոշակի իրավական հիմքերի առկայության դեպքում, այդպիսի իրավական հիմքի բացակայության պարագայում ուղղակի բուլինգի վիճակագրությունը չի կարող էս պահին գոյություն ունենալ, սակայն կարող եմ ասել՝ այս մասով խնդրի լուծման հիմքերը դրված են։ Այս պահին հանրային քննարկման է դրված «Երեխայի իրավունքների և պաշտպանության համակարգի մասին» օրենքը, որտեղ 4-րդ հոդվածում առաջին անգամ կդրվի բուլինգի սահմանումը»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել