Նոյեմբերի 11-12-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Շվեդիայում: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:
Կայանալու է ԱԳ նախարար Միրզոյանի հանդիպումը Շվեդիայի ԱԳ նախարար Մարիա Մալմեր Ստեներգարդի հետ: Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ գործադիր և օրենսդիր շրջանակների այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
«Հայաստանը շահագրգռված է Շվեդիայի հետ քաղաքական երկխոսության և գործընկերության հետագա ընդլայնմամբ՝ թե՛ երկկողմ օրակարգով, թե՛ տարբեր ձևաչափերով՝ ներառյալ ԵՄ-ի շրջանակներում: Մենք ամուր հիմքեր ենք ստեղծել և տեսնում ենք փոխգործակցության նոր հնարավորություններ, այդ թվում՝ տնտեսական համագործակցության խթանման նպատակով։ Սպասում եմ Ստոկհոլմում քննարկումներին», – նշել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։