Ամեն բան պետք է արվի՝ կեսարյան հատումների ցուցանիշների կրճատման համար․ Անահիտ Ավանեսյան

Պետությունն այս տարի վերանայել է ծննդօգնության ծախսային ուղղությունները՝ նկատի ունենալով Հայաստանում կեսարյան հատումների ցուցանիշները: Այս մասին հայտնել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկմանը:

Նախարարը նշեց, որ ծննդօգնության ծախսային ուղղությունները վերանայել են՝ մտքում ունենալով Հայաստանում կեսարյան հատումների ցուցանիշները:

«Ամեն բան պետք է արվի այդ ցուցանիշների կրճատման ուղղությամբ: Մեր ներդրած փոխհատուցման նոր ծրագրի հիմքում հենց դա է: Բարդացած ծնունդների, սովորական ծնունդների փոխհատուցման արժեքը հավասարեցվել և որոշ դեպքերում ավելի է, քան կեսարյան հատումների պարագայում»,-ասաց Ավանեսյանը:

Նա նշեց նաև, որ պետությունն առաջին անգամ փոխհատուցում է ցավազրկման համար անհրաժեշտ էպիդուրալ միջամտությունը, ինչը կարևոր խոչընդոտներից է, որ կանայք խուսափում են բնական ճանապարհով երեխա ունենալուց: Նախարարը կարծում է, որ սա ևս որոշակի վարքագծային փոփոխություն կբերի:

Այս փոփոխությունները շարունակվելու են հաջորդ տարի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել