2012 թվականի հունիսի 26-ին շահագործման հանձնվեց Արարատի մարզի դատախազության Վեդիի նստավայրի հիմնանորոգված վարչական շենքը:
ՀՀ դատախազության մամուլի ծառայության փոխանցմամբ` հանդիսավոր արարողությանը մասնակցում էին ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Դանիելյանը, ՀՀ դատախազության կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումները գլխավորող դատախազներ:
Վարչական շենքը կառուցված է եղել 1965 թվականին, իսկ դատախազության հաշվեկշռին փոխանցվել է 2005 թվականի հունվարին:
Շուրջ 224 քմ մակերես զբաղեցնող Արարատի մարզի դատախազության Վեդիի նստավայրի վարչական շենքն ունի 5 աշխատասենյակ, ապահովված է ջեռուցման համակարգով:
Աշխատասենյակների կահույքն ամբողջությամբ փոխարինվել է նորով: