Ձերբակալվել է պետական կառավարման մասնագետ, տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը

Ձերբակալվել է պետական կառավարման մասնագետ, տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը։ Նրան ձերբակալել են ապօրինի զենք պահելու կասկածանքով։ Այս մասին հայտնում է փաստաբան Արսեն Բաբայանը։

«Քանի որ Հովհաննեսն այս պահին գտնվում է ՁՊՎ-ում տեսակյցությանս համար անհրաժեշտ է կատարել որոշ փաստաթղթային ձևակերպումներ և հիմա այդ ընթացքում եմ։

Տեղեկացնեմ, որ Հովհաննես Ավետիսյանին ձերբակալել են ապօրինի զենքի հետ կապված կասկածանքով։ Մոտակա ժամերին նախատեսվում են քննչական որոշ գործողություններ, որոնց մասնակցելուցս հետո կհայտնեմ լրացուցիչ ու հնարավորին սպառիչ տեղեկություններ»,-նշել է նա։

Ազգային ժողովի պատգամավոր Գեղամ Մանուկյանն էլ ֆեյսբուքյանի իր էջում գրել է, որ Էրեբունու ՁՊՎ-ում են գտնում 9 քաղաքացի, որոնց «մեղքը» մեկն է՝ դեմ են արտահայտվում այս իշխանություններին ու նրանց քաղաքականությանը։

»Հրապարակում եմ ցանկը՝

1. Հայկ Նիկողոսյան
2. Աղվան Արշակյան
3. Վիգեն Ազատյան
4. Արա Մկրտչյան
5. Նիկոլայ Քոչարյան
6. Մոււշեղ Նավասարդան
7. Հովհաննես Ավետիսյան
8. Միքայել Օհանյան
9. Արտեմ Խառատյան։

Բոլորին էլ բերման են ենթարկել, ձերբակալել անօրինական նույն սցեարով՝ կանգնեցնում են մեքենաները, թե օպերատիվ տեղեկություններ կան անօրինական զենք պահելու մասին։
Մի ողջ օր ձգձգում են մեքենայի խուզարկությունը, հետո այդ տեղեկության հերքման դեպքում կամ ազատ են արձակում կամ քննիչները, օգտվելով 72 ժամ ձերբակալելու իրենց իրավունքից, անհարկի շարունակում են ընդդիմադիր գործիչներին զրկել ազատությունից»։

Հովհաննես Ավետիսյանն աշխատել է ՀՀ ֆինանսների նախարարությունում, Էկոնոմիկայի նախարարությունում` որպես ներդրումային քաղաքականության վարչության պետ:

Ուսանել է ԱՄՆ Ջորջիա պետական համալսարանի Էնդրյու Յանգի անվան քաղաքականության ուսումնասիրությունների դպրոցում, ինչպես նաև Հարվարդի համալսարանում ուսանել է Քենեդիի անվան կառավարման դպրոցի հանրային կառավարում մասնագիտությամբ մագիստրոսական ծրագրով։

Նշենք, որ այս պահին բողոքի ակցիա է իրականացվում ի պաշտպանություն ապօրինի ձերբակալված 9 քաղաքացիների։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել