«Ո՞նց կարաք Դուք էդպիսի ձևակերպում անեք», «Պարո՛ն Ռուստամյան, իմ նախադասությունները չեմ կարողանում ավարտել»․ ԱԳ նախարարը՝ Արմեն Ռուստամյանին

«COP-29-ը կայանում է Բաքվում միայն նրա համար, որ Հայաստանը աջակցել է նրանց թեկնածությանը, և այդ ընդհանուր, չասեմ գործարք, բայց մի խոսակցության շրջանակներում 32 գերի և պահվող անձ ազատ է արձակվել։

Մենք դա արել ենք, որ մեր գերիները ազատ արձակվեն»,-այսօր՝ հոկտեմբերի 31-ին՝ 2025 թ. պետական բյուջեի նախնական քննարկման ընթացքում ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ Արմեն Ռուստամյանի հարցին ի պատասխան։

Նախարարին բարկացրեց Ռուստամյանի հարցի այն ձևակերպումը, որ հնարավոր է գերիների ազատ արձակումը չի բխում ՀՀ շահերից․ «Ո՞նց կարաք Դուք էդպիսի ձևակերպում անեք»։

Միրզոյանը նշեց, որ 2026 թվականին իրենց քաղաքական ուժին ձայն տված քաղաքացիներին կներկայացնեն՝ ինչ են արել այս ընթացքում․ «Դո՞ւք մեզ ձայն չեք տվել ,չէ՞»,- Ռուստամյանին դիմեց ԱԳ նախարարը։

Երբ Արմեն Ռուստամյանը փորձեց միջամտել ելույթին Արարատ Միրզոյանը ասաց, որ չի կարողանում ավարտել նախադասությունները և ավարտեց պատգամավորի հարցերին պատասխանելու գործընթացը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել