Ավելի վաղ սոցցացներում տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում է՝ ինչպես է Արարատի մարզի Ավշար համայնքում տղամարդը տանջամահ անում վանդակում պահվող կատվին։
Քննչական կոմիտեից Iravaban.net-ին հայտնեցին, որ տվյալ անձին ներկայացվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 307-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ մասերով (Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝ 1․ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, 2․ առանձին դաժանությամբ)։
«Վերջինս ընդունել է իր կողմից կատարվածը, զղջացել կատարածի համար։ Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը և նա ազատ է արձակվել արգելանքից։ Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում այլ հնարավոր անձանց մասնակցության, վերջիններիս գործողություններին իրավական գնահատականներ տալու ուղղությամբ»,-հայտնեց ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։