Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Իսպանիայում ջրհեղեղի հետևանքով զոհվածների ընտանիքներին։ Նախարարության X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ ասվում է․
«Հայաստանն իր խորին ափսոսանքն է հայտնում Իսպանիայում ջրհեղեղի հետևանքով տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ։
Մեր անկեղծ ցավակցություններն ենք հայտնում մահացածների ընտանիքներին և մեր ողջ համերաշխությունը բոլոր նրանց, ովքեր կրել են այս տարերային աղետի հետևանքները»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իսպանիայի կառավարությունը եռօրյա սուգ է հայտարարել հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով զոհերի համար։ Զոհվել է առնվազն 72 մարդ, մի քանիսը անհետ կորել են