Աշխատանքային այցով Միացյալ Թագավորությունում գտնվող Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հանդիպել է Մեծ Բրիտանիայի ազգային անվտանգության խորհրդականի, արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարարի, բրիտանական խորհրդարանի անդամների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ կողմերը քննարկել են Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի երկկողմ հարաբերությունները, ադրբեջանա-հայկական խաղաղության օրակարգը և COP29-ը:
Էլչին Ամիրբեկովը Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում խոսել է նաև ադրբեջանա-հայկական խաղաղ գործընթացի և COP29 թեմայի շուրջ։