Ծաղկաձորում վրաերթի ենթարկված 70-ամյա տղամարդը մահացել է։
Հոկտեմբերի 23-ին, ժամը 17.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենայի վարորդը Ծաղկաձոր քաղաքում վրաերթի է ենթարկել 70-ամյա Հենրիկ Պ.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ժամը 20.45-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ նա մահացել է, հայտնում են ոստիկանությունից։
Ոստիկանությունից հայտնում են նաև մեկ այլ քաղաքացու մահվան մասին։
Հոկտեմբերի 23-ին, ժամը 13.40-ի սահմաններում, «Օպել» մակնիշի մեքենայի վարորդը Լոռու մարզի Բազում գյուղի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել 87-ամյա Արսեն Դ.-ին: Նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է:
Կատարվում է նախաքննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: