«Այս պահին գրեթե բոլոր բանկերի անունից տարածվում են առաջարկներ, օրինակ, լրացնել հարցում, կարծիք հայտնել բանկի աշխատանքի վերաբերյալ, կամ ինչ-որ բոնուսներ ստանալ։ Այնուհետև հղումը տանում է այնտեղ, որտեղ պետք է մուտք գործեք ձեր բանկային հաշիվ։
Դրանք, բնականաբար, կեղծ գովազդներ են։ Եթե ուշադիր լինեք, կտեսնեք, որ դրանք լրիվ անիմաստ էջեր են»,-այս բովանդակությամբ տեսանյութ է տարածել մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
«Տվյալ բանկը ձեզ կառաջարկի ինչ-որ 20000 դրամ ինչ-որ կարծիք հայտնելու համար, զգույշ եղեք»,-հորդորել է մեդիափորձագետը։