Հայաստանի բնակչության 62 տոկոսը գոհ է ՆԳՆ ոստիկանության աշխատանքից․ ՆԳՆ

Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) նախաձեռնությամբ կատարված «Հանրային կարծիքի ուսումնասիրություն. Հայաստանի առկա բնակչություն» հետազոտության արդյունքներով՝ ՀՀ պետական կառույցների աշխատանքի նկատմամբ գոհունակության ցուցանիշով։

Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Ոստիկանությունը կրկին իրավապահ համակարգի մարմիններից առաջինն է։

Կատարված հարցման արդյունքներով՝ 2024 թվականի սեպտեմբերի դրությամբ մասնակցած անձանց 62 %-ը եղել են լիովին գոհ կամ ավելի շուտ գոհ ՀՀ ոստիկանության աշխատանքից։

Հետազոտությունն իրականացվել է «Բրեվիս» ընկերության կողմից։ Հարցմանը մասնակցել են 18 տարին լրացած 1503 ՀՀ քաղաքացիներ:

Հետազոտության մանրամասները՝ https://www.iri.org/…/public-opinion-survey-residents…/

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել