Արամ Ջիվանյանը նշանակվել է ԲՏԱ Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հոկտեմբերի 18-ին, որոշում է ստորագրել Արամ Ջիվանյանին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ նշանակելու մասին։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Արամ Ջիվանյանին նշանակել ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ»,-ասված է որոշման մեջ։

ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էշում նշանակման վերաբերյալ հայտնել է․ «Արամ Ջիվանյանը մաթեմատիկոս է, «Գիտուժ» նախաձեռնության անդամ, շուրջ երկու տարի ներգրավված է եղել ՀՀ ռազմարդյունաբերական հանձնաժողովին կից ռազմատեխնիկական և գիտատեխնիկական խորհրդում։ Մշակել է կրիպտոգրաֆիկ ալգորիթմներ միջազգային խոշոր ընկերությունների համար, հեղինակել է տասնյակ գիտական հոդվածներ և միջազգային պատենտներ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել