Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ հոկտեմբերի 17-ից Երևանյան – Գասպարյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Մասնավորապես՝ Էջմիածնի խճուղուց եկող ուղղությամբ նախկին «ուղիղ, աջ», «ուղիղ, ձախ» թույլատրված երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «ուղիղ և աջ», «միայն ուղիղ» ուղղություններով:
Նշված խաչմերուկում կկատարվի համապատասխան գծանշում և կտեղադրվեն ճանապարհային նաշններ: