Բելգրադի «Կուրիր» օրաթերթի լրագրող Զորիկա Ռադուլովիչի ավտոմեքենան կայանատեղիում կանգնեցնելուց և հեռանալուց մի քանի րոպե հետո այրվել է: Այս մասին հայտնում է «South East Europe Media Organisation (SEEMO)»-ը վկայակոչելով «Kurir»-ին:
Միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան` հունիսի 22-ին, Սերբիայի Նովի Սադ փողոցում գտնվող իր բնակարանի դիմաց: «Կուրիր»-ը հայտնում է, որ օրինազանցները հետևել են Ռադուլովիչին օրվա ընթացքում և սպասել են մինչ նա դուրս է եկել ավտոմեքենայից, որպեսզի այրեն նրա մեքենան: Նշվում է նաև, որ այրողները դուրս են եկել իրենց ավտոմեքենայից և, լցնելով վառելիքը, հրկիզել են լրագրողի մեքենան:
Վիեննայի «South East Europe Media Organisation (SEEMO)» կազմակերպության «International Press Institute (IPI)»-ի մասնաճյուղը մեղադրում է այրողներին լրագրողի ավտոմեքենան ոչնչացնելու համար:
«SEEMO» կազմակերպության գլխավոր քարտուղար Օլիվեր Վուջովիչը ասել է. «Ես կոչ եմ անում ոստիկանությանը հետաքննել այս միջադեպը և դատապարտել օրինազանցներին: Ինչպես նաև ես կոչ եմ անում պաշտոնատար անձանց պաշտպանել լրագրողներին և ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ լրատվության դաշտի մասնագետները կկարողանան ազատ և ապահով գործել»: