«600-ից ավել անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված դեպքեր ունենք»․ Արգիշտի Քյարամյանը՝ պատերազմում պարտության պատճառները քննող գործերի մասին

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը Հանրային հեռուստաընկերության եթերում անդրադառնաով հարցին, թե ինչքանո՞վ  է հաջողվել ամբողջացնել պատերազմում պարտության պատճառները, նշեց, որ բոլոր ուղղություններով իրավիճակն իրենց համար արդեն պարզ է։

«Բոլոր ուղղություններով հիմնական քննություններն արված են և մենք բոլոր ուղղություններով ունեն, մեր տեսանկյունից, իրական պատկեր։ Մեզ համար շատ ավելի կարևոր է պատկերը, քան առանձին մարդկանց քրեական պատասխանատվությունը։ Չեմ կարծում, որ կարճ ժամանակում հնարավոր է ներկայացնել այդ պատկերը։ Այս գործերով 600-ից ավել անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված դեպքեր ունենք, շուրջ 100-ի վերաբերյալ էլ այս ընթացքում քննարկումներ են ընթանում՝ գործերն ավարտել և դատարան ուղարկելու վերաբերյալ»,-նշեց նա։

ՔԿ նախագահի խոսքով՝ իրենք այս գործերին վերաբերել են ոչ թե որպես քրեական գործերի, այլ նաև շատ են կարևորել քրեական վարույթների պատմական արժեքը։

«Փորձել ենք հնարավորինս օբյեկտիվ անդրադառնալ բոլոր դրվագներին։ Կան մարտական գործողություններ, որոնց մենք անդրադարձել ենք ընդհուպ՝ ցանկացած զինծառայողի հարցաքննելու մակարդակով։ Գործերի ընդհանրական քանակը կազմում է շուրջ 2000 հատոր։ Հընթացս հրապարակել ենք որոշակի դրվագներ նաև որոշ անձանց վերաբերյլա վարույթնրը դատարան ուղարկելուց առաջ ենք հանրայնացրել»,-նշեց Արգիշտի Քյարամյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել