Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հոկտեմբերի 10-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․
«Արամ Արշալույսի Սաֆարյանին՝ 2024 թվականի հոկտեմբերի 7-ից ազատել «Երևանի Կարեն Ասրյանի անվան հ. 171 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից՝ լուծելով նրա հետ 2021 թվականի դեկտեմբերի 16-ին կնքված աշխատանքային պայմանագիրը:
2. «Երևանի Կարեն Ասրյանի անվան հ. 171 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վերապահել նույն կազմակերպության տնօրենի տեղակալ Անահիտ Խաչատրյանին»:
Նշենք, որ ազատման պատճառն ՝ պաշտոնավարման տարիքի լրանալը։