Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ Ադրբեջանի Բինագադիի շրջանային դատարանում այսօր՝ հոկտեմբերի 11-ին, քննվել է օկուպացված Արցախի Հանրապետության նախկին պաշտոնյաներին անօրինական կալանքի տակ պահելու ժամկետը երկարաձգելու հարցը։
Նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, նախկին պաշտոնյաներ Դավիթ Բաբայանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Մանուկյանի խափանման միջոց կալանքի ժամկետը երկարաձգելու մասին որոշում է կայացրել։