Հակակոռուպցիոն քրեական դատարանում այսօր՝ հոկտեմբերի 11-ին, շարունակվում է «Մարտի 1»-ի գործով Ռոբերտ Քոչարյանի և մյուսների դատական նիստը։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ դատարան է ներկայացել մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը, նա ասաց՝ զեկուցում է ստացել որպես մեղադրյալ ներկայանալու մասին․ «Ես եկել եմ այստեղ բարի կամք դրսևորելով, ըստ էության, ես կարող էի ընդհանրապես չգալ, եկել եմ մեկ նպատակով՝ ցույց տալու, որ չմտածեն՝ ես վախեցել եմ դատարան գալուց, քանի տարի է՝ դատարանների հետ շփվում եմ, կարող էի գալ և նստել ոչ թե այստեղ, այլ այնտեղ (նիստերի դահլիճի վերջում)։ Ես խնդրում եմ շտվի այս խնդիրը»։
Նա ասաց՝ խնդիրը չուղղելու դեպքում կնստի վերջում, նախագահող դատավորն ասաց՝ որևէ բան այս պահին չի շտկվում, դատարանն այդ որոշումներին մի քանի րոպե անց կանդրադառնա։
«Այս քրեական հետապնդումը սկսվել է շատ լուրջ խախտումներով, ուղղակի բռնաբարվում էր օրենքը, հիմա վերսկսվելը գոնե սկսել այնպես, որ նման կարգի խնդիրներ չառաջանան․ իմ առաջարկը սա է»,-ասաց մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը՝ նստելով նիստերի դահլիճի վերջում։
Մանրամասները՝ տեսանյութում։