Ալբերտ Առստամյանի գործը (խնձոր նետող պապիկի գործ) մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։ Այս մասին հայտնում է փաստաբան Ռոման Երիցյանը։
«Առաջին դատական նիստը նշանակված է սույն թվականի հոկտեմբերի 31-ին՝ ժամը 12:00-ին Երևանի քրեական դատարանի Ավան նստավայրում, դատավորը՝ Արման Հովհաննիսյան, դատական նիստերը՝ դռնբաց։ Ա․Առստամյանը մեղադրվում է խուլիգանություն կատարելու մեջ, նրա նկատմամբ ընտրված է բացակայելու արգելք խափանման միջոցը»,-նշել է նա։
Ալբերտ Առստամյանը խնձոր էր նետել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ։