Նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 10-ին հրամանագիր է ստորագրել, որում ասվում է․
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2024 թվականի հոկտեմբերի 4-ի ԲԴԽ-92-Ո-189 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Էդուարդ ԱՄԱԼՅԱՆԻՆ նշանակել Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»:
