ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները հոկտեմբերի 9-ին՝ ժամը 20։10-ի սահմաններում, անձնական խուզարկության են ենթարկել բժշկական կենտրոնից հիմնարկ տեղափոխված կալանավորված անձ Ա․Ս․-ին։
Այս մասին հայտնում են Արդարադատության նախարարության քերակատարողական ծառայությունից։
Ամբողջական խուզարկության արդյունքում ծառայողները հայտնաբերել են փաթեթ՝ թաքցված կալանավորված անձի մարմնում: Փաթեթում առկա է եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 10,58 գրամ քաշով բուսական զանգված։
Հայտնաբերված զանգվածն ուղարկվել է ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։